Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում կատարվում են խուզարկություններ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

377
Չորեքշաբթի, 13 հունիսի, 2018 թ., 13:05
«Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում կատարվում են խուզարկություններ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

ԱԱԾ-ն շարունակում է հատուկ գործողություններ իրականացնել Երևանի քաղաքապետարանում: Քիչ առաջ կառույցը նաև հայտարարություն էր տարածել: «Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվել են խուզարկություններ: Իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները և նպատակայնությունը, ինչպես նաև օրինականությունը պարզելու ուղղությամբ»: