Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

««Երևան» հիմնադրամը պարոն Տարոնի նալոգները, կաշառքները, ատկատները հավաքելու լեգալ գործիքն է եղել». Ալբերտ Բաղդասարյան

489
Չորեքշաբթի, 13 հունիսի, 2018 թ., 12:45
««Երևան» հիմնադրամը պարոն Տարոնի նալոգները, կաշառքները, ատկատները հավաքելու լեգալ գործիքն է եղել». Ալբերտ Բաղդասարյան

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Ալբերտ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երևան» հիմնադրամը պարոնՏարոնի նալոգները, կաշառքները, ատկատները հավաքելու լեգալ գործիքն է եղել միշտ:
Եթե ուսումնասիրվեն հիմնադրամ արվող մուտքերը, հենց թեկուզ միայն մեծ չափերի նվիրատվություններն ու այդ նույն ժամանակահատվածում պարոնՏարոնի ստորագրությամբ հողահատկացումները, շինթույլտվություններն ու այլ գործողությունները, կպարզվի այդ թույլտվությունների ու «նվիրատվությունների» ուղիղ կապը:
Իշխանական դասական կոռուպցիոն համակարգի փայլուն օրինակ: