Երևան`   +13 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստին ներկա են սպանված ոստիկանների այրիները. ուղիղ միացում

469
Չորեքշաբթի, 13 հունիսի, 2018 թ., 12:15
«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստին ներկա են սպանված ոստիկանների այրիները. ուղիղ միացում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է «Սասնա ծռեր»-ի 10 անդամների գործով դատավարությունը (դատավոր Արշակ Վարդանյան):

Դատավորը հայտնեց, որ փաստաբան Ազատ Շահբազյանը, ներգրավվում է որպես ամբաստանյալ Պավել Մանուկյանի պաշտպան: Պաշտպանական կողմը հանդես եկավ ամբաստանյալ Սեդրակ Նազարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու միջնորդությամբ:

Նշենք, որ Սեդրակ Նազարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար երաշխավորել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը:

Հավելենք, որ դահլիճում ներկա են սպանված ոստիկաններ Գագիկ Մկրտչյանի և Յուրի Տեփանոսյանի այրիները:

Տեսանյութը՝ «Առաջին լրատվականի»