Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ.

Ելիզավետա Դանիելյանը չընտրվեց

103
Չորեքշաբթի, 13 հունիսի, 2018 թ., 12:10
Ելիզավետա Դանիելյանը չընտրվեց

Աժ-ում ավարտվեց ՀՀ Սահմանադրական դատարանի անդամի ընտրության փակ գաղտնի քվեարկությունը: Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը:

105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 54-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 36 կողմ, 17 դեմ: 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Դանիելյանը չի ընտրվել:

Հիշեցնենք՝ Ելիզավետա Դանիելյանին Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու համար անհրաժեշտ էր խորհրդարանի անդամների երեք հինգերորդի, այսինքն 63 պատգամավորի կողմ քվեն:

«Ելք»-ն ու «Ծառուկյան» խմբակցությունն ավելի վաղ հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը: