Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.

«Առանց մրցույթի՝ «Ա1+»-ին պետք է եթեր տրամադրվի». Արամ Սարգսյան

126
Չորեքշաբթի, 13 հունիսի, 2018 թ., 11:00
«Առանց մրցույթի՝ «Ա1+»-ին պետք է եթեր տրամադրվի». Արամ Սարգսյան

«Ա1+»-ը բացառիկ հեռուստաընկերություն էր ու միակը, որ հեռուստաեթերը հավասարաչափ էր տրամադրում»,- «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկման ժամանակ հայտարարեց Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը: «Փակումից հետո ընդդիմադիրներից որևէ մեկին հեռուստաընկերությունները չէին հրավիրում, դա հրահանգ էր, որ ընդդիմությանը եթեր տալ պետք չէ: Գտնում եմ, որ այսօր էն գումարները, ինչը մեր հարկատուների գրպանից գնում է Հանրայինին, հեռուստապետկոմիտեին, եթերը կարգավորող կառույցին, գումարից պետք է մաս հանվի, տրամադրվի «Ա1+»-ին՝ վնասի համար: Առանց մրցույթի՝ «Ա1+»-ին պետք է եթեր տրամադրվի»,- ընդգծեց նա: