Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.

«Հետաքրքիր է՝ հիմա ո՞ւմ կողմից են ուղղորդվում հեռուստաընկերությունները». Արարատ Զուրաբյանը՝ Գագիկ Բունիաթյանին

108
Չորեքշաբթի, 13 հունիսի, 2018 թ., 10:35
«Հետաքրքիր է՝ հիմա ո՞ւմ կողմից են ուղղորդվում հեռուստաընկերությունները». Արարատ Զուրաբյանը՝ Գագիկ Բունիաթյանին

«Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ հեռուստատեսություններն ուղղորդվել են Բաղրամյան 26-ի կողմից. հետաքրքիր է՝ հիմա ո՞ւմ կողմից են ուղղորդվում»,- «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկման ժամանակ, դիմելով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին, հարցրեց Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը: «Հարցը, եթե հանձնաժողովին է վերաբերվում, հաստատում եմ, որ մենք երբեք որևէ հեռուստառադիոընկերության գործունեությանը չենք միջամտել, մնացածն ուղղեք կամ հեռուստաընկերություններին կամ ուրիշ կազմակերպությունների»,- ասաց Բունիաթյանը:

Հաջորդ հարցը վերաբերում էր հետևյալին. «Երբևէ կտեսնե՞նք «Ա1+»-ը եթերում»: «Խնդիրը բոլորս գիտենք: Վերջերս կարդացի, որ «Ա1+»-ի ղեկավարը ցանկություն չունի փոխել գործունեության կարգավիճակը»,- պատասխանեց Բունիաթյանը: