Երևան`   +27 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ.

««Սասնա ծռերին» ոնց ուզում եք դատեք, բայց և նրանց հետ դատեք նաև ինձ». Վարդգես Գասպարի

77
Չորեքշաբթի, 13 հունիսի, 2018 թ., 10:25
««Սասնա ծռերին» ոնց ուզում եք դատեք, բայց և նրանց հետ դատեք նաև ինձ». Վարդգես Գասպարի

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ֆեյսբուքյան իր էջում գրել է.

0 - Ես կրքերը ոչ թե շիկացնելու, այլ՝ հանդարտացնելուն եմ կողմ, բայց դե մի կողմ քաշվելը և անպատասխանատվությունը իմ տարբերակը չի:
1 - Ըստ ինձ Սասնա Ծռերի ընդվզումը պետք է դիտարկել ոչ թե այսօրվա, այլ՝ 2016-ի գաղջ ու անհույս իրավիճակի պայմաններում:
2 - Ես Սասնա Ծռերին չեմ փորձելու ձեզանից պաշտպանել, ոնց ուզում եք դատեք, բայց և նրանց հետ դատեք նաև ինձ: 2016-ին Ծռերի ընդվզումը միանգամայն ընկալելի էր ինձ համար:
3 - ՊՊԾ գնդի գրավման օրերին ես պատրաստ էի ամեն ինչ անել՝ Ծռերի կյանքը պաշտպանելու և արյունահեղություն թույլ չտալու համար՝ ինչը չհաջողվեց... և փաստացի խոցվեցին Ծռերից մի քանիսը:
4 - Մեր պարտքն է զոհված ոստիկանների ցավը մեղմացնելը: