Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.

«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի ՍԴ դատավորի թեկնածուի քվեարկությանը

81
Չորեքշաբթի, 13 հունիսի, 2018 թ., 10:15
«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի ՍԴ դատավորի թեկնածուի քվեարկությանը

Արդեն հայտնել էինք, որ պատգամավորներն այսօր ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր են ընտրելու. քվեարկությունը տեղի է ունենալու ժամը 11:00-ին:

Առաջադրվել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը:

«Ելք»-ից Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու դատավորի ընտրությանը: «Ծառուկյան» խմբակցությունը ևս, ինչպես տեղեկացրեց Նաիրա Զոհրաբյանը, չի մասնակցի քվեարկությանը: «Հաշվի առնելով, որ ՍԴ դատավորի անդամի թեկնածուն որևէ հարցի հստակ պատասխան չտվեց, հաշվի առնելով, որ չտեսանք, որ նա կաորղ է ունենալ սեփական կարծիք լրջագույն խնդիրների վերաբերյալ, մասնագիտական խիզախություն՝ պաշտպանելու իր տեսակետը, մենք ևս չենք մասնակցելու քվեարկությանը»,- ասաց նա: