Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Կիմ Չեն Ինն ու Թրամփը՝ պատմական հանդիպման արդյունքների մասին

2989
Չորեքշաբթի, 13 հունիսի, 2018 թ., 02:45
Կիմ Չեն Ինն ու Թրամփը՝ պատմական հանդիպման արդյունքների մասին

Կիմ Չեն Ինը Դոնալդ Թրամփին հրավիրել է Փհենյան, երբ որ նա հարմար կգտնի: Թրամփն էլ իր հերթին Կիմ Չեն Ինին հրավիրել է ԱՄՆ: Երկու առաջնորդներն էլ հաճույքով ընդունել են փոխադարձ հրավերները:
Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի ղեկավարների՝ պատմության մեջ առաջին հանդիպումը կայացել է հունիսի 12-ին, Սինգապուրում:
Հանդիպման արդյունքների մասին խոսելիս Թրամփը հայտնել է, որ «մանրամասն» փաստաթուղթ է ստորագրվել և ընդգծել, որ Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը տեղի կունենա շատ արագ: Կիմ Չեն Ինն էլ ստորագրված փաստաթուղթը համարել է «նոր մեկնարկ»՝ խոստանալով մեծ փոփոխություններ ապագայում: