Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Վրաստանի բողոքի ցույցերի կազմակերպիչ Զվիադ Կուպրավան կալանավորվել է

328
Չորեքշաբթի, 13 հունիսի, 2018 թ., 01:10
Վրաստանի բողոքի ցույցերի կազմակերպիչ Զվիադ Կուպրավան կալանավորվել է

Վրաստանի վարչապետի հրաժարականի պահանջով Թբիլիսիում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների նախաձեռնողներից մեկը՝ Զվիադ Կուպրավան, 14 օրով կալանավորվել է: Նրա հանդեպ հարուցվել է մեղադրանք՝ մանր խուլիգանության և ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու համար, հաղորդում է «Ազատության» վրացական ծառայությունը։

Ընդդիմությունը պնդում է սակայն, որ այս մեղադրանքը «իշխանությունների քաղաքական վրեժն է» Կուպրավայից, ով Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ամենաակտիվ աջակիցներից է:

Նա ձերբակալվել է երեկ կեսօրին՝ Ռուսթավելի փողոցում, բողոքի ցույցի ժամանակ, երբ պահանջում էին պատժել ամիսներ առաջ 2 դեռահասների սպանության մեղավորներին։

Աղբյուրը`   Radiotavisupleba.ge