Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.

ԱԱ-2018-ին ընդառաջ. C խումբ

179
Երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ., 22:00
ԱԱ-2018-ին ընդառաջ. C խումբ

Հաշված օրեր անց Ռուսաստանում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը։ Ներկայացնում ենք մասնակից թիմերը։ C խմբում ընդգրկված են Ֆրանսիան, Ավստրալիան, Պերուն և Դանիան։

Ֆրանսիա

Ֆրանսիայի հավաքականը
Ֆրանսիայի հավաքականը

Ֆրանսիայի հավաքականն ընդգրկված էր եվրոպական գոտու որակավորման փուլի A խմբում։ Ֆրանսիան անցկացրած 10 խաղից 7-ը հաղթել է, 2-ն ավարտել ոչ-ոքի, իսկ 1-ում պարտություն կրել։

Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը
Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը

Ավստրալիա

Ավստրալիայի հավաքականը
Ավստրալիայի հավաքականը

Ավստրալիայի հավաքականն ընդգրկված էր ասիական որակավորման գոտում, որտեղ խմբում զբաղեցրել է 3-րդ տեղը։ Անցումային խաղում Ավստրալիան հաղթեց Սիրիային և նվաճեց ուղեգիրը։

Ավստրալիայի հավաքականի հայտացուցակը
Ավստրալիայի հավաքականի հայտացուցակը

Պերու

Պերուի հավաքականը
Պերուի հավաքականը

Պերուի հավաքականն ընդգրկված էր հարավամերիկյան որակավորման փուլում, որտեղ անցկացրած 18 խաղերից հաղթել է 7-ում, 5-ն ավարտել ոչ-ոքի, 6-ում՝ պարտվել և խմբում զբաղեցրել 5-րդ տեղը։ Անցումային խաղերում Պերուն հաղթել է Նոր Զելանդիայի ընտրանուն և նվաճել ուղեգիրը։

Պերուի հավաքականի հայտացուցակը
Պերուի հավաքականի հայտացուցակը

Դանիա

Դանիայի հավաքականը
Դանիայի հավաքականը

Դանիայի հավաքականն ընդգրկված էր եվրոպական գոտում E խմբում, որտեղ ընդգրկված էր նաև Հայաստանի ազգային ընտրանին: 10 խաղերից 6-ում թիմը հաղթանակ է տոնել, 2 հանդիպում ավարտեց ոչ-ոքի և 2 պարտություն կրել: Վաստակած 20 միավորով Դանիայի հավաքականը խմբում զբաղեցրել է 2-րդ տեղը և մասնակցել անցումային խաղերին, որտեղ հաղթել է Իռլանդիայի հավաքականին և դուրս եկել եզրափակիչ փուլ։

Դանիայի հավաքականի հայտացուցակը
Դանիայի հավաքականի հայտացուցակը