Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին տեղի է ունեցել փլուզում, կա նոր փլուզման վտանգ

110
Երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ., 22:05
Վանաձոր-Ալավերդի ճանապարհին տեղի է ունեցել փլուզում, կա նոր փլուզման վտանգ

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ճանապարհի 11,8-րդ կմ-ում հունիսի 12-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, տեղի է ունեցել փլուզում, որի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է։

Ճանապարհի հիմնանորոգումն իրականացնող «Արարատճանշին» կազմակերպության աշխատակիցները փլուզված տարածքն արգելապատել են անվտանգության ժապավեններով և տեղում իրականացնում են վերականգնողական աշխատանքներ։

«Արարատճանշին»-ի գլխավոր ինժեներ Հրաչիկ Սարգսյանը տեղեկացրել է, որ չնայած այս պահին անհրաժեշտ աշխատանքներ են կատարվում, բայց կա նոր փլուզման վտանգ։ Նա նաև նշեց, որ տեղի ունեցածի պատճառը վերջին օրերի հորդառատ անձրևներն են, ինչի հետևանքով ավելի քան 70 տարի առաջ կառուցված հենապատը չի դիմացել։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն