Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Երևանյան էլիտար շենքի բակում դի է հայտնաբերվել

356
Երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ., 18:25
Երևանյան էլիտար շենքի բակում դի է հայտնաբերվել

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ այսօր ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 բարձրահարկ շենքի բակում տղամարդու դի կա:

Shamshyan.com կայքի տվյալներով՝ ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են մոտ 30 տարեկան տղամարդու դի: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, ինչպես նաև մահվան հանգամանքները: Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ինքնասպանություն, թե սպանություն, պարզ կլինի նախաքննության ընթացքում: Ըստ նախնական տեղեկությունների, մահացածը բնակվում էր նշված շենքի 14-րդ հարկում: