Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալումը՝ մարտահրավեր և ուշադրություն պահանջող հարց. ԱՆ
Հունիսի 12-ը առողջապահական համակարգում նշվում է որպես Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման օր: Այս խնդիրը համարվում է 21-րդ դարի նոր մարտահրավեր ու պահանջում է լուրջ ուշադրություն: Ողջ աշխարհում այս խնդրի տարածվածությունն, ըստ վիճակագրության, 25-30% է մեծահասակների և 8%՝ երեխաների մոտ: Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալումը այսօրվա ոչ ինֆեկցիոն էպիդեմիա է: Սա ճարպային կուտակումն է լյարդի հյուսվածքներում՝ լյարդի քաշի 5%-ի և ավելի չափով: Պետք է տարբերել ոչ ալկոհոլային հեպատոզն ալկոհոլայինից, քանի որ սա առանձնանում է: Ոչ ալկոհոլային ճարպային հեպատոզը ենթադրում է հիվանդությունների մի ամբողջ շարք այն մարդկանց մոտ, որոնք չունեն ալկոհոլի չարաշահում, վիրուսային հեպատիտներ: Ոչ ալկոհոլային ճարպային լյարդը խնդրի ամենավաղ դրսևորումն է՝ առանց լյարդի բորբոքման: Եթե այն ուղեկցվում է լյարդի բորբոքումով, կրում է ավելի արագ զարգացող և ավելի լուրջ կլինիկական ձև: Խնդիրն առավելապես առնչվում է բնակչության որոշ ռիսկային խմբերի՝ բարձր ճնշում, դիաբետ, ճարպային փոխանակության խանգարում, բարձր խոլեստերին, ավել քաշ ունեցողներին, 45 և բարձր տարիքի մարդկանց: Չնայած հիվանդությունը զարգանում է առանց առանձնահատուկ նշանների, այնուամենայնիվ, ունի որոշակի դրսևորումներ՝ որովայնի աջ կեսում (թուլակող) ծանրության զգացողություն, անհարմարավետություն, ընդհանուր թուլություն, հոգնածություն: Դրա բացահայտումը և խնդիրների վաղաժամ կանխումը ենթադրում է պարբերաբար հաճախել մասնագիտական խորհրդատվության: Այլապես խնդրի զարգացումը կարող է զարգացնել քրոնիկ հեպատիտ, լյարդի ցիրոզ և լյարդի առաջնային ուռուցք: Ինչպես լյարդային, այնպես էլ արտալյարդային հիվանդություններով հիվանդացությունը և մահացությունն աճում են ողջ աշխարհում, այդուհանդերձ, դրանք համարվում են կառավարելի և կանխարգելվող: |
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
13219.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
31718.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
35418.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
53917.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
62317.04.2024, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
86516.04.2024, 16:06