Երևան`   +27 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ.

Մելքումյանը կոպիտ ձևով դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին

383
Երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ., 17:15
Մելքումյանը կոպիտ ձևով դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱԺ հայտարարությունների ժամին քիչ առաջ կոշտ ելույթ ունեցավ ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին: «Տեղեկացա, որ Աժ-ում շրջանառվում է մի տարօրինակ ու ժամանակավրեպ օրինագիծ՝ բարեգործության մասին անվանմամբ ու հիասթափվեցի: Պարոն վարչապետ, եթե մի ոլորտի մասին կարգավորում եք ուզում տալ ու բարեգործության հիմնական 90-95 տոկոսը կատարվում է Ծառուկյանի կողմից, խորհրդակցե՞լ եք նրա հետ: Ուսանողներ, սպորտսմեններ, գյուղոլորտ... ով դիմում է Ծառուկյանին, մշտապես կանգնած է կողքին ու մեծ բեռ է վերցրել իր վրա: Հիմա Դուք իր հետ քննարկե՞լ եք դա: Եթե մի կարգավորում բերում եք, քննարկեք այն անձնավորության հետ, ով իրականացնում է»,- ասաց նա՝ ընդգծելով. «Պահանջում ենք համարժեք գործընկերական հարաբերությունների որակ, այլապես մեր պատկերացրած Հայաստանը կարող է տարբերվել Ձեր պատկերացրածից»: