Երևան`   +13 °C
Այսօր`   Երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.

««Ելք»-ի անդամների կողմից իմ անձի հանդեպ դավադրություն եմ տեսնում». թիվ 19 պոլիկլինիկայի տնօրեն

249
Երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ., 16:50
««Ելք»-ի անդամների կողմից իմ անձի հանդեպ դավադրություն եմ տեսնում». թիվ 19 պոլիկլինիկայի տնօրեն

«Ես գտնում եմ՝ ավագանու անդամները կանխամտածված, միտումնավոր, սուտ ապատեղեկատվություն են տարծում՝ անամոթաբար իմ անձն ու բարի համբավը վիրավորելու, իմ աշխատանքային գործունեությունը ստվերելու համար»,-այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց թիվ 19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանը:

«Ես այս ամբողջ պատմության մեջ իմ անձի հանդեպ դավադրություն եմ տեսնում…զրպարտելով այս համերաշխ կոլեկտիվը, հարգելի՛ ավագանու անդամներ, ձեզ չի հաջողվի խռովություն մտցնել, անհանդուրժողականութուն մտցնել մեր մեջ… գեղեցիկ չի, տգեղ է»,- շարունակեց տնօրենը:

Նա նշեց, որ պոլիկլինիկայի աշխատակիցներից որևէ մեկը երբեք սպառնալից տոնով չի խոսել քաղաքացիների հետ, նաև իրականությանը չի համապատասխանում այն, որ որևէ մեկից ստիպողաբար հավաքեն կամ անջատել տան բջջային հեռախոսները:

Ասուլիսին ներկա իրավաբանն էլ, որը պաշտպանում էր Սամվել Սարգսյանի շահերը, նշեց, որ ավագանու «Ելք» խմբակցության անդամների գործողություններն հակաօրինական են. «Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածով մենք մի շարք խախտումներ ենք հայտնաբերել ավագանու անդամների գործողություների մեջ: Անձին վիրավորանք և զրպարտանք հասցնելու արդյունքում հերքում պահանջել և փոխհատուցում ստանալ ոչ միայն բավարար չէ այլև հնարավոր է փոխվի պատասխանտվության դաշտը և պատասխանատվության ենթարկվեն այն անձինք, ովքեր հրահրում են սա՝ իրենց քողարկված նպատակներն իրականացնելու համար»,- ասաց իրավաբանը:

Հիշեցնենք՝ ավագանու «Ելք» խմբակցության անդամները մի քանի տասնյակ քաղաքացիների բողոքների հիման վրա, որը վերաբերվում են տնօրենի խայտառակ պահվածքին և անօրինություններին, ուսումնասիրություններ են անցկացրել Երևանի թիվ 19 պոլիկլինակում և բազմաթիվ խախտումներ հայտնաբերել: