Երևան`   +26 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ.

Արսեն Բաբայանը ներկայացրել է ԱԺ-ում իր փոխարինողին

148
Երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ., 15:00
Արսեն Բաբայանը ներկայացրել է ԱԺ-ում իր փոխարինողին

ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության նախկին պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան գրառում է կատարել. «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,
սիրով տեղեկացնում եմ, որ ՀՀ ԱԺ աշխատակազմը համալրվեց ևս մեկ պրոֆեսիոնալով։ ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավարումը վստահորեն հանձնում եմ նոր ղեկավարին։

Ձեզ եմ ներկայացնում ոլորտի գիտակներից մեկին՝ Կնյազ Սարոյանին, ում այսուհետ կարող եք դիմել հարցերով ու վարչության մյուս գործառույթների իրականացման առաջադրանքներով։ Կնյազին թեև կարճ ժամանակ է, որ ճանաչում եմ, բայց վստահություն ունեմ, որ արդյունավետ է աշխատելու»։