Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.

«Ամենակարևոր գործերից մեկը, որ ՀՔԾ-ն պետք է անի, դա Մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է». ՀՀ վարչապետ

199
Երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ., 15:05
«Ամենակարևոր գործերից մեկը, որ ՀՔԾ-ն պետք է անի, դա Մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է». ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայության աշխատակազմին ներկայացրել է կառույցի նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին: «Ուզում եմ ի վերջո լուծել իմ ու ՀՔԾ-ի հարաբերություններում առկա մի փոքրիկ դրվագ: Կարծում եմ՝ քննիչների աշխատասենյակներում ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար պետք է չլինի: Պետք է լինեն միայն ՀՀ զինանշանն ու դրոշը»,- ասել է Փաշինյանը: Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև կառույցի առջև դրված գլխավոր խնդիրներից մի քանիսին. «Մենք ստանձնել ենք պարտավորություն, որ ի վիճակի լինենք ապահովել ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ: Այս առումով կարևոր է ընտրական հանցագործությունները պատշաճ քննության արժանացնելը, քանի որ սա վերաբերում է իրավապահ համակարգի հեղինակությանը: Մյուս ամենակարևոր գործերից մեկը, որ ՀՔԾ-ն պետք է անի, դա Մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է: Երբ ասում ենք՝ չկան սահմանափակումներ, նկատի ունենք, որ դրանք չկան ու եթե նախկինում եղել են գործեր, որ ինչ-ինչ պատճառներով չեն ընթացել, հույս ունեմ, որ ՀՔԾ-ն կանդրադառնա դրանց»,- ընդգծել է Փաշինյանը: