Երևան`   +27 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ.

Լենա Նազարյանի ամուսնու նշանակումը քննարկումների նյութ է դարձել

152
Երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ., 14:30
Լենա Նազարյանի ամուսնու նշանակումը քննարկումների նյութ է դարձել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական նշանակումը քննարկումների թեմա է դարձել համացանցում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Բաբայանը, ով Աժ պատգամավոր Լենա Նազարյանի ամուսինն է, նշանակվել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ: Մինչդեռ նոր կառավարությունը դեմ է հովանավորչությանն ու միջնորդությանը: Ավելի վաղ քննարկվում էր Նիկոլ Փաշինյանի աներձագի Աժ պատգամավոր դառնալու թեման, իսկ վերջերս ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Միքայել Մելքումյանի դստեր նոր պաշտոնը. ասում են՝ Զարուհի Մելքումյանն օրեր առաջ նշանակվել է ՏՄՊՊՀ վերահսկողության վարչության հաշվառման և հսկողության իրականացման բաժնի պետ: