Երևան`   -2 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 հունվարի, 2019 թ.

Թուրքիայի արտգործնախարարն ակնարկել է Արցախի մասին

191
Երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ., 16:00
Թուրքիայի արտգործնախարարն ակնարկել է Արցախի մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Քումլուջա քաղաքում նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ է անցկացրել, փոխանցում է Ermenihaber-ը:

ՏԻՄ մարմինների և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ներկայացուցիչների հետ զրույցում Չավուշօղլուն հնչեցրել է հետևյալ միտքը.

«Եթե այսօրվա նման ուժեղ Թուրքիա լիներ, ապա ժամանակին մենք չէինք թողնի, որ օկուպացվեին Ադրբեջանի և Սերեբրենիցայի հողերը»։