Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.

«Եղե՞լ է, որ վերևից Ձեզ վրա ճնշում գործադրեն». Միքայել Մելքումյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուին

150
Երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ., 11:15
«Եղե՞լ է, որ վերևից Ձեզ վրա ճնշում գործադրեն». Միքայել Մելքումյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուին

Արդեն հայտնել էինք, որ ԱԺ-ն քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հարցրեց. «Ձեր ամբողջ պրակտիկայի ընթացքում վերևից ճնշումներ եղե՞լ են, որ այս կամ այն որոշումը կայացնեք և երկրորդ, վերջին դատավարությունների հետ կապված, որ խափանման միջոցները փոխվում են, ի՞նչ գնահատական կտաք: Հնարավո՞ր է իշխանությունը չփոխվեր ու սա լիներ: Ձեր պրակտիկայի ընթացում քաղաքական բնույթի դատավարություններ արե՞լ եք, թե՞ ոչ»:

Ելիզավետ Դանիելյանն արձագանքեց. «Երբևէ դատական պրակտիկայի ընթացքում անձամբ ես նման իրավիճակի հետ չեմ առնչվել՝ վերևից կամ որևէ այլ մարմնի կողմից ազդեցության: Ինչ վերաբերում է խափանման միջոցների փոխվելուն, դա շատ նորմալ պրոցես է՝ նախատեսված դատավարական օրենսդրությամբ, որևէ գործառույթ չի իրականացվում օրենսդրությունից դուրս, հետևաբար ասել՝ հատուկ իրադարձություն է տեղի ունեցել, դրա համար է փոփոխվում, կարծում եմ՝ տեղին չէ: Պրոցեսները մտել են բնականոն ընթացքի մեջ և ուրախալի է, որ մարդիկ հայտնվում են ազատության մեջ»:

Մելքումյանը նկատեց. «Բայց մինչև այս չկար պրոցես: Եկեք անկեղծ խոսենք: Կխնդրեի անկեղծ լինել, դրանից շատ բան է կախված»: «Փոփոխվել է այն, որ հնարավորություն է տրվել դատարաններին բնականոն գործունեություն ապահովել»,- ասաց Դանիելյանը: