Կայացել է Թրամփ-Կիմ Չեն Ին պատմական հանդիպումը
Սինգապուրում Սենտոզա կղզում Capella հյուրանոցում կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի պատմական հանդիպումը, հաղորդում է BBC-ն: Հանդիպումից առաջ կողմերը փոխանակվել են պատմական ձեռքսեղմումով: Թրամփն ասել է, որ հույս ունի, որ բանակցությունները հաջողությամբ կպսակվեն և չի կասկածում, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի հարաբերությունները հիանալի կլինեն: Կիմ Չեն Ինը հավելել է, որ ստիպված են եղել խոչընդոտներ հաղթահարել, որպեսզի պատմական հանդիպումը կայանա: Մոտ 50 րոպե երկու երկրների առաջնորդները զրուցել են տետ-ա-տետ, նրանց հետ են մնացել միայն թարգմանիչները: Գագաթնաժողովի ավարտից հետո ընդլայնված կազմով Թրամփն ու Կիմ Չեն Ինը ևս մեկ անգամ փոխանակվել են ձեռքսեղմումով: Հանդիպման արդյունքներով պաշտոնական հայտարարություն դեռևս չի տարածվել: |
Ալիևը ժամանել է Մոսկվա
4713:00«Վահագն Ալեքսանյանի լայվին ի պատասխան». Տիգրան Վարդանյան (տեսանյութ)
6912:06«ԱՄՆ օգնության նոր փաթեթը հնարավորություն է տալիս խուսափել «երկրորդ Աֆղանստանից»»․ Զելենսկի
15411:24ԿԸՀ նախագահն ԱԺ-ում է (տեսանյութ)
6411:00«Առաջընթաց ենք ակնկալում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում»․ Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար
12410:30«Խմբակցությունները որևէ հայտարարությամբ իրենց վերաբերմունքը չեն արտահայտել ԱԳՆ հայտարարության վերաբերյալ»․ Ղազարյան
137Երեկ, 16:54