Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.

Ովքե՞ր են Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի հավակնորդները. «Հրապարակ»

124
Երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ., 09:55
Ովքե՞ր են Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի հավակնորդները. «Հրապարակ»

Աղվան Հովսեփյանը երեկ հրաժարական ներկայացրեց:

Քննչական կոմիտեում ցանկանում են ղեկավար տեսնել համակարգից մեկին, ով տեղյակ է ոլորտին, տիրապետում է խնդիրներին և կարող է աշխատել ղեկավար: Ըստ այդմ, մի խումբ աշխատակիցների կարծիքով՝ լավագույն թեկնածուն Արթուր Ղամբարյանն է, ով աշխատել է դատախազությունում, այժմ ՔԿ նախագահի տեղակալն է, կարգապահական հանձնաժողովի նախագահը: Քննարկվում է նաև ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական գլխավոր վարչության պետ, ատեստացիոն հանձնաժողովի նախագահ Հայկ Գրիգորյանի թեկնածությունը:

Մյուս թեկնածուն էլ Արսեն Այվազյանն է, ով տարիներ ի վեր աշխատել է ոստիկանությունում, զբաղեցրել տարբեր պաշտոններ՝ քննիչ, բաժնի պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության պետ, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ: Այժմ զբաղեցնում է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնը: Նա քավոր-սանիկական հարաբերություններ ունի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ»:

Մանրամասները՝ թերթի համարում: