Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

ԿԳ փոխնախարարը՝ ԵՊՀ ռեկտորի հնարավոր թեկնածու լինելու մասին. «Հրապարակ»

377
Երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ., 09:50
ԿԳ փոխնախարարը՝ ԵՊՀ ռեկտորի հնարավոր թեկնածու լինելու մասին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ԿԳ նոր փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին հարցրինք՝ մամուլում գրվեց, որ ԵՊՀ ռեկտորի հնարավոր թեկնածուն Դուք եք, Ձեզ համար է ընթանում այդ «պայքարը», այդպե՞ս է։ «Դա մարդկանց երևակայության արդյունք է․ այս պահին նման բան չկա, և հետո՝ հիշեք, որ ես գիտությունների դոկտոր չեմ, իսկ ԵՊՀ ռեկտորը պետք է դոկտորական կոչում ունենա»։

Իսկ հնարավոր չէ՞ մինչեւ Արամ Սիմոնյանը լավանա, Դուք այդ ընթացքում ստանաք դոկտորական կոչում։ «3 տարի է՝ դոկտորականս գրված-դրված է սեղանի վրա»։ Բա ե՞րբ կպաշտպանեք։ «Եթե այս հեղափոխությունը չլիներ, պատրաստ էի նոյեմբեր-դեկտեմբերին պաշտպանել, իսկ հիմա շատ զբաղված եմ՝ չգիտեմ ինչ կլինի»։

Մանրամասները՝ թերթի համարում: