Երևան`   +26 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ.

Սամվել Ալեքսանյանի գործերը վատանում են. «Երևան սիթի»-ում 45 հազար դրամ են տալիս. «Հրապարակ»

237
Երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ., 09:40
Սամվել Ալեքսանյանի գործերը վատանում են. «Երևան սիթի»-ում 45 հազար դրամ են տալիս. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սամվել Ալեքսանյանի գործերը գնալով վատանում են: «Երևան սիթիի» աշխատակիցներից մեկը նշեց, որ Փաշինյանի կառավարության գործողությունների արդյունքում նախ առևտուրը բավականին քչացել է՝ մարդիկ ավելի քիչ են ելումուտ անում, ինչի պատճառով իր դրույքը փոխել են կեսի՝ 190 հազար դրամ աշխատավարձի փոխարեն վճարելով 90 հազար։

Իսկ ԱԱԾ-ի բացահայտումներից հետո ընդհանրապես 45 հազար դրամ գումար են տալիս, ուշ-ուշ կանչում աշխատանքի՝ պատճառաբանելով, թե գործ չկա»:

Մանրամասները՝ թերթի համարում: