Երևան`   +27 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ.

Հրաչյա Հարությունյանին՝ Կրակեմ Հրաչին, ազատեցին պաշտոնից

198
Երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ., 02:15
Հրաչյա Հարությունյանին՝ Կրակեմ Հրաչին, ազատեցին պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հրաչյա Հարությունյանին ազատել է ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:

Այդ պաշտոնում մեկ այլ հրամանագրով նշանակվել է Գրիգորի Հայրապետովը։ Վերջինս եղել է Հայաստանի նախկին 3 նախագահների, ապա վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական թիկնապահը։