Երևան`   +15 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.

Նիկոլ Փաշինյանը սուր քննադատեց Արծվիկ Մինասյանին

189
Երկուշաբթի, 11 հունիսի, 2018 թ., 20:35
Նիկոլ Փաշինյանը սուր քննադատեց Արծվիկ Մինասյանին

Այսօր Կառավարության արտահերթ նիստի ժամանակ բանավեճ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի միջև, ով հայտնեց, որ պարտադիր կուտակայինի վերաբերյալ որոշումը պարտադրված է, և ինքը մնում է իր նախկին տեսակետին:Փաշինյանի հարցին՝ որն է այդ տեսակետը, Մինասյանը պատասխանեց՝ դեմ եմ:

«Ո՞ւ»,- հակադարձեց վարչապետն, իսկ Արծվիկ Մինասյանը կրկնեց իր կարծիքը՝ առաջարկելով հետաձգել նախագծի քննարկումը, որ ավելի լավ լուծումներ ի հայտ գան: «Խոսքն այն մասին է, որ հետաձգումը և քննարկելու հնարավորությունը, կարծում եմ, շատ ավելի լավ լուծումներ կարող էին բերել, չնայած ես ընդունում եմ այն մոտեցումը, որ այսօր մենք մեղմում ենք 200 հազարի ֆինանսական բեռը, ամենևին չեմ ուզում քննադատել այս որոշումը»:

Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ իրենք կառավարության նիստում են, ոչ՝ խորհրդարանում ընդդիմադիր, բոլոր այն հարցերը, որ դուք առաջարկում եք, բոլորը մեր լծակների, լիազորությունների տիրույթում են: Եթե ասում եք, որ ունեք հարցեր, որոնց պատասխանները չունեք, ապա այդ հարցերի պատասխանները գտնելը ձեր և բոլորիս աշխատանքային պարտականություն է: Հստակ հականանք՝ հիմա մենք կամ այս թիմային պատասխանատվությունը վերցնում ենք, կամ ոչ: Այս որոշումը մենք կամ թիմով ընդունում ենք, կամ չենք վերցնում։ Ովքեր այս պատասխանատվությունը վերցնում են, մեզ հետ են, ովքեր չեն վերցնում, մեզ հետ չեն: Ես ուզում եմ, որ մենք սա հստակ արձանագրենք»։

Մինասյանը արձագանքեց, որ որպես կոլեգիալ մարմնի անդամ ինքը կատարելու է որոշումը։ «Այլ կերպ չէր էլ կարող լինել, դուք դրանով որևէ մեկին որևէ լավություն չեք անում»,- արձագանքեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը սուր քննադատեց Արծվիկ Մինասյանին