Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.

ԱԱ-2018-ին ընդառաջ. B խումբ

179
Երկուշաբթի, 11 հունիսի, 2018 թ., 22:10
ԱԱ-2018-ին ընդառաջ. B խումբ

Հաշված օրեր անց Ռուսաստանում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը։ Ներկայացնում ենք մասնակից թիմերը։ B խմբում ընդգրկված են Պորտուգալիան, Իսպանիան, Մարոկկոն և Իրանը։

Պորտուգալիա

Պորտուգալիայի հավաքականը
Պորտուգալիայի հավաքականը

Պորտուգալիայի հավաքականն ընդգրկված էր եվրոպական գոտու որակավորման փուլի B խմբում: Անցկացրած10 խաղերից 9-ում պարտուգալացիները հաղթանակ են տոնել, 1 խաղ ավարտել պարտությամբ և վաստակած 27 միավորով զբաղեցրել 1-ին տեղը։ Հատկանշական է, որ թիմի խփած 32 գնդակից 15-ը խփել է Կրիշտիանու Ռոնալդուն:

Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակը
Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակը

Իսպանիա

Իսպանիայի հավաքականը
Իսպանիայի հավաքականը

Իսպանիայի հավաքականը որակավորման փուլումընդգրկված է եղել եվրոպական գոտու G խմբում: Անցկացրած 10 խաղերից 9-ում իսպանացիները հաղթանակ են տոնել, 1 խաղ ավարտել ոչ-ոքի։ Վաստակած 28 միավորով Իսպանիան զբաղեցրել է առաջին տեղը:

Իսպանիայի հավաքականի հայտացուցակը
Իսպանիայի հավաքականի հայտացուցակը

Մարոկկո

Մարոկկոյի հավաքականը
Մարոկկոյի հավաքականը

Մարոկկոյի հավաքականը որակավորման փուլում ընդգրկված էր աֆրիկյան գոտու որակավորման փուլի C խմբում։ Անցկացրած 6 խաղում վաստակած 12 միավոր՝ Մարոկկոն դարձել է աֆրիկյան առաջին երկիրը, որը որակավորվել է ԱԱ-2018-ին։

Մարոկկոյի հավաքականի հայտացուցակը
Մարոկկոյի հավաքականի հայտացուցակը

Իրան

Իրանի հավաքականը
Իրանի հավաքականը

Իրանի ֆուտբոլի հավաքականն ընդգրկված էր ասիական որակավորման փուլի A խմբում։ Իրանցիները, վաստակելով 22 միավոր, առաջին տեղով դուրս են եկել եզրափակիչ փուլ:

Իրանի հավաքականի հայտացուցակը
Իրանի հավաքականի հայտացուցակը