Երևան`   +26 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ.

«Սա ցավոտ լուծում է, բայց այս լուծումներից ամենապակաս ցավոտ լուծումը սա է». ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը

168
Երկուշաբթի, 11 հունիսի, 2018 թ., 19:35
«Սա ցավոտ լուծում է, բայց այս լուծումներից ամենապակաս ցավոտ լուծումը սա է». ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը

ՀՀ կառավարության այսօրվա արտահերթ նիստում ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվող տարբերակով՝ 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 տոկոսը՝ պետությունը։ Օրինակ՝ 200 000 դրամ աշխատավարձի դեպքում անձը կատարում է 10 000 դրամ սոցիալական վճար, իսկ պետությունն իր հերթին ավելացնում է ևս 10 000 դրամ։ Նախագծի համաձայն՝ անձը կվճարի 5000 դրամ (2,5 տոկոսը), իսկ պետությունը՝ 15 000 (7,5 տոկոսը)։ Այս դրույքաչափերը կգործեն մինչև եկամտային հարկի բարեփոխումների ուժի մեջ մտնելը։

Նախագծի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ասաց հետևյալը. «Այս կարգավորման արդյունքում, ավելի կոնկրետ այն քաղաքացիներն, ովքեր ավելի վճարել են 2018 թվականի հուլիսի մեկից, կզգան թեթևացում իրենց վրա. միջին հաշվարկով յուրաքանչյուրը 5000 դրամ ավելի պակաս կվճարի, քան նախկինում: Այսինքն՝ ստացվում է, որ փաստացի 5000 դրամով այդ քաղաքացիների աշխատավարձը կբարձրացվի: Իսկ 80 հազար քաղաքացիներն այդ պոտենցիալ բեռի կեսը կզգան, որը ցավոտ լուծում է, բայց այս լուծումներից ամենապակաս ցավոտ լուծումը սա է»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ սա ժամանակավոր կարգավորում է, ապա նշեց, որ կարծում է, թե հանրությունը ընբռնումով կմոտենա: