Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Լևոն Մկրտչյանին հիշո՞ւմ եք: «Վալեմ»-ի Լևոնին: Էն, որ ռուս պաշտոնյաների առաջ քծնախառն կզում էր մինչև գետնին». Ալբերտ Բաղդասարյան

793
Երկուշաբթի, 11 հունիսի, 2018 թ., 17:20
«Լևոն Մկրտչյանին հիշո՞ւմ եք: «Վալեմ»-ի Լևոնին: Էն, որ ռուս պաշտոնյաների առաջ քծնախառն կզում էր մինչև գետնին». Ալբերտ Բաղդասարյան

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Ալբերտ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էն Լևոն Մկրտչյանին հիշո՞ւմ եք: «Վալեմ»-ի Լևոնին: Կորեյկոյի մատոռով էն դաշնակին: Էն, որ համատեղության կարգով Կրթության ու գիտության նախարար էր «աշխատում»: Էն, որ ռուս պաշտոնյաների առաջ քծնախառն կզում էր մինչև գետին: Ու ռուսաց լեզվի հայեցակարգ էր ընդունում ռուս տերերի լեզվամշակութային գաղութացման նկրտումներին հագուրդ տալու համար:

Էն, որ մինչ իր պաշտոնավարման վերջին օրը մեզանից մի քանիսի հատուկ ուշադրության կենտրոնում էր:
Հիմա թող կարդա ու հասկանա, որ եթե գոնե մեկ լավ բան արած լիներ, կարժանանար շատ-շատերիս դրվատանքին:

Ինչպես նոր նախարար Արայիկ Հարությունյանի այս քայլի դեպքում ասում ենք.
- Ապրի մեր նախարարը: Արժանի է գովեստի:
Բա որ էդ մահածին ռուսացի հայեցակարգն էլ չեղարկի, ի՞նչ արժեքավոր ու մնայուն քայլ արած կլինի:

Իսկական սիրելու ու պաչեմ գը նախարար: