Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.

Բանկերը կներեն անհուսալի ճանաչված վարկերի տույժ-տուգանքները. նոր որոշում

354
Երկուշաբթի, 11 հունիսի, 2018 թ., 15:50
Բանկերը կներեն անհուսալի ճանաչված վարկերի տույժ-տուգանքները. նոր որոշում

Կառավարության այսօրվա արտահերթ նիստի օրակարգում է նաև «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթը (օրակարգի 1-ին հարցն է,) որի նպատակն է հնարավորություն ստեղծել, որպեսզի առևտրային բանկերը կարողանան առանց լրա­­ցու­ցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչև 2018 թվա­կանի մայիսի 31-ն անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանք­ները:

Համաներում կկիրառվի նաև ԱԱՀ տուգանքների մասով:

Փաթեթի կետերից մյուսն էլ հետևյալն է. առաջարկվում է չգրանցված աշխատողների համար սահմանել միասնական 250 հազ. դրամի չափով տուգանք՝ «ներկայումս սահմանված՝ չգրանցված աշխատողների քանա­կից կախ­ված տարբերակված տուգանքների փոխարեն, քանի որ ներկայումս սահմանված տուգանքները մի կողմից ստեղծում են կոռուպցիոն ռիսկեր, մյուս կողմից՝ հնարավորություն չեն ընձեռում արդյունավետ պայքար մղել չգրանցված աշխատող պահելու երևույթի դեմ»:

Մանրամասները՝ կառավարության կայքում: