Երևան`   +26 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ.

Ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման հնարավոր վայր

164
Երկուշաբթի, 11 հունիսի, 2018 թ., 16:05
Ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման հնարավոր վայր

Ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով սեփական աղբյուրները, հայտնում են, որ Մոսկվայում հունիսի 14-ին ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը ներկա կլինի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ներկա կգտնվի այդ արարողությանը: Ռուսական լրատվամիջոցները նկատում են, որ, հնարավոր է, դա լինի առաջին միջոցառումը, որին առաջին անգամ կհանդիպեն Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը:

Ավելի ուշ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արմեն Եղոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հերքել է Ալիևի հետ հնարավոր հանդիպման լուրը: