Երևան`   +26 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ.

«Հայ առաքելական եկեղեցին վերածվում է աղանդի, այն դարձել է «Ծիսակարգ» ՍՊԸ». Ոսկան Սարգսյան

171
Երկուշաբթի, 11 հունիսի, 2018 թ., 13:00
«Հայ առաքելական եկեղեցին վերածվում է աղանդի, այն դարձել է «Ծիսակարգ» ՍՊԸ». Ոսկան Սարգսյան

Գարեգին երկրորդ կաթողիկոսի ինքնակամ հրաժարականն անհրաժեշտություն է, սակայն դա բավարար չէ եկեղեցին փրկելու համար: Հայ առաքելական եկեղեցին վերածվում է աղանդի, այն դարձել է «Ծիսակարգ» ՍՊԸ: ՀԱԵ-ն պետք է բարեփոխվի, մոտ կանգնի ժողովրդին, ոչ թե դառնա իշխանության հոգևոր կցորդը և սպասարկուն: Ճանաչում եմ ազնիվ հոգևորականների, սակայն բարձրաստիճան շատ եկեղեցականներ շվայտ կյանքով են ապրում՝ սիրուհի, երեխա ունեն, բայց սուրբ են կոչվում: Պետք է վերացվի բարձրաստիճան հոգևորականների կուսակրոնությունը, ժամեր տևող պատարագները պետք է կրճատվեն, դրանք պետք է հնչեն ոչ թե գրաբար, այլ՝ ժամանակակից հայերենով: Բավ է, որ կաթողիկոսը եկեղեցաշինությամբ զբաղվի, կասկածելի ծագմամբ փողերով եկեղեցի սարքած մեծահարուստներին «Սուրբ Գրիգորիչ Լուսավորիչ» շքանշան շնորհի, նորակառույց եկեղեցիներին հազարավոր դոլարներով սրբապատկեր-նկարներ վաճառի: Սուրբ տեղը դատարկ չի մնա, հայ առաքելական եկեղեցին չբարեփոխվելու դեպքում տարեցտարի նոսրանալու են դրա հետևորդների շարքերը: Սա ազգային, հոգևոր անվտանգության խնդիր է: