Հանրապետական ծննդատանն «աժիոտաժ» է տիրում. տնօրենը փորձում է պարզել՝ ովքեր են իր դեմ դուրս եկած աշխատակիցները
Հանրապետական ծննդատանն «աժիոտաժ» է տիրում. տնօրենը փորձում է պարզել՝ ովքեր են իր դեմ դուրս եկած աշխատակիցները. այս մասին MAMUL.am-ին փոխանցեցին ծննդատան աշխատակիցները՝ տեղեկացնելով, որ շաբաթ օրը նշանակված ժողովը, տեղի չի ունեցել. փոխարենը հիվանդանոցի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը աշխատակիցներին սկսել է առանձին-առանձին հարցաքննել: Նա հայտարարել է, որ իր համար դժվար չէ ճշտել, թե ովքեր են բողոքողները, ինքն այնքան «վլաստ» ունի, որ կարող է դա շատ հանգիստ պարզել: «Առանձին-առանձին իր մոտ հրավիրելով աշխատակիցներին՝ հրահանգել է ներքին կարգով ճշտել և անուններ տալ: Ես կարող եմ իմանալ, բայց ավելի լավ է դուք խոստովանեք»,- ասել է նա: Տնօրենը խոստացել է, որ այլևս չի կոպտի աշխատակիցներին, կփոխի վերաբերմունքը. «Եթե աշխատավարձերը ձեզ չէին գոհացնում, կարող էիք գալ, ասել, շկաֆների գումար չէիք կարող վճարել, կարող էիք ասել, եթե կոմունալ պայմանների խնդիր կար՝ ինձ դիմեիք, կարո՞ղ է ես չանեի»,- ասել է նա՝ հորդորելով այլևս չբողոքել: Մեզ զանգահարած աշխատակիցները տեղեկացրեցին, որ հոդվածի հրապարկվելուց հետո, հիվանդանոցի տնօրինությունը խստիվ արգելել է «շրջիկ հղիների» մուտքը ծննդատուն: Բացի այդ, մի քանի օր է՝ տնօրենը աշխատողներին թղթեր է տալիս՝ պահանջելով ստորագրել, որ ինքը շատ բարեխիղճ ղեկավար է: Հիշեցնենք՝ օրեր առաջ MAMUL.am-ն ահազանգ էր ստացել, որ Հանրապետական ծննդատան տնօրեն, գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, մշտապես հակաօրինական գործողություններ է իրականացնում՝ տարբեր կերպ ճնշելով աշխատակիցներին: Նշենք, որ բուժաշխատողները բողոքում էին հիվանդանոցում սանհանգույցի բացակայությունից, չնչին աշխատավարձերից, իրենց նկատմամբ տնօրինության անբարեխիղիճ, անմարդկային վերաբերումունքից և տարիներ շարունակ նրա կողմից իրականացվող բազմաթիվ անօրինական գործողություններից: |
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
13219.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
31718.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
35418.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
53917.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
62317.04.2024, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
86516.04.2024, 16:06