Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Սևան-Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կա 1 զոհ, 2 վիրավոր

308
Երկուշաբթի, 11 հունիսի, 2018 թ., 09:45
Սևան-Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կա 1 զոհ, 2 վիրավոր

Հունիսի 10-ին, ժամը 23:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է կամրջակին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Գ., ծնված 1956թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին: Բախման հետևանքով ուղևորը՝ Մ. Խ-ն (ծնված 1966թ.), մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, իսկ ուղևոր՝ Է. Կ-ն (ծնված 1996թ.)՝ Սևանի ԲԿ: Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր՝ Մ. Խ-ի (ծնված 1966թ.) դին ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: