Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.

Մեսսին նշել է աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստների անունները

125
Կիրակի, 10 հունիսի, 2018 թ., 18:10
Մեսսին նշել է աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստների անունները

Արգենտինայի ազգային հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին նշել է ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստների անունները։

«Բրազիլիան ունի Նեյմար և Ֆիլիպե Կոուտինյո։ Իսպանիայի հավաքականում են Անդրես Ինյեստան և Դավիդ Սիլվան։ Գերմանիան չունի աստղային ֆուտբոլիստներ, բայց միասին նրանք ուժեղ են։ Բելգիայի կազմում կնշեմ Էդեն Ազարին և Քևին Դե Բրույնեին։ Ֆրանսիայի հավաքականի լավագույններն են Անտուան Գրիզմանը և Կիլիան Մբապեն։ Առաջնությունում մենք շատ լավ ֆուտբոլիստներ կտեսնենք»,- նշել է Մեսսին։