Պուտինը պատրաստ է կարգավորել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները
2351
Շաբաթ, 09 հունիսի, 2018 թ., 16:00
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է կարգավորել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: «Գործիքները կարող են տարբեր լինել, այդ թվում և անձնական հանդիպումները»,- ասել է Պուտինը «Вести в субботу» ծրագրի շրջանակներում: Նրա խոսքով՝ կան հիմքեր մտածելու, որ Դոնալդ Թրամփի հետ երկխոսությունը կարող է կառուցողական լինել: Պուտինը նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահը կկատարի Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու իր խոստումները: «Իսկապես, քննադատելու շատ առիթներ կան: Սակայն կա մեկ հանգամանք, որի մասին ես արդեն ասել եմ: Թրամփը պետք է կատարի իր խոստումները, որոնք տվել է նախընտրական քարոզարշավի ընթացքում»,- հավելել է ՌԴ նախագահը: Նա նաև ընդգծել է, որ երկու երկրների առաջնորդների փոխհարաբերությունները պետք է քաղաքակիրթ լինեն: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00