Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Էլէներգիայի սակա­գնի իջեցմամբ «Տաշիր խումբն» ակնկալում է, որ ՀՀ կառավա­րությունը չի խոչընդոտի նախ­կին ծրագրերի իրականացմա­նը. «Ժամանակ»

352
Շաբաթ, 09 հունիսի, 2018 թ., 10:20
Էլէներգիայի սակա­գնի իջեցմամբ «Տաշիր խումբն» ակնկալում է, որ ՀՀ կառավա­րությունը չի խոչընդոտի նախ­կին ծրագրերի իրականացմա­նը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու ՀԷՑ սեփականատերերի պատրաստակամությունը պայմանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Տաշիր խմբի» սեփականատեր Սամվել Կարապետյանի բանակցություններով: Միայն թե սակագինը կարելի է իջեցնել ոչ միայն անապահովների համար, այլև ամբողջ բնակչության և նաև տնտեսության համար՝ հնարավորություն տալով, որ այն լինի մրցունակ և զարգացման հեռանկար ունենա:

Դրա դիմաց «Տաշիր խումբը» և նրա սեփականատերը ակնկալում են, որ Հայաստանի կառավարությունը չի խոչընդոտի նախկին ծրագրերի իրականացմանը, որոնցից ամենակարևորը թերևս Շնող ՀԷԿ-ի կառուցումն է, որի ֆինանսավորման մեջ ներգրավված են միջազգային ֆինանսական ինստիտուտներ:

«Տաշիր խմբի» սեփականատեր Սամվել Կարապետյանը, որը Պետդեպարտամենտի կազմած Կրեմլյան սև ցուցակում է, հասկանում է, որ Հայաստանի ժողովրդավարական իշխանությունների հետ աշխատելու միջոցով կարող է իրեն ապահովագրել միջազգային պատժամիջոցներից և հնարավորություն ստանալ օգտվել միջազգային ֆինանսական աղբյուրներից ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս իրականացվող իր ծրագրերում»:

Մանրամասները՝ թերթի համարում: