«Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը «Քսիվ» է ուղարկում Սամվել Բալասանյանին». բաց նամակ Լիլիթ Մակունցին
Գյումրիում ապրող Հասմիկ Մելքոնյանը բաց նամակ է ուղարկել մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին. «Տիկին Մակունց, ես Ձեզ 25.05.18թ.-ին դիմում էի ներկայացրել հուշարձանների պետական ցուցակում գտնվող կառույցների կոտորածի մասին Գյումրիում. ահազանգել էի, որ մասնավորապես և հատկապես Ձեր տեղակալ Սամուելյան Արևի կոտրած ձեռքով են ստորագրվել շուրջ 35 բացառիկ պատմաճարտարապետական արժեք ունեցող կառույցների խեղման եզրակացությունները: Դիմումիս կցել էի նաև Գյումրին ավերելու դեմ հրապարակած իմ հոդվածներից մի քանիսն, ակնկալելով, որ Դուք՝ հարգարժան Մակունց, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խստագույն ուղերձը հուշարձանների անձեռնմխելիության վերաբերյալ ընդունած պիտի լինեիք ի գիտություն: Բայց Դուք վերցրեցիք և պարզամտորեն ամբողջ փաթեթը մակագրեցիք նույն Սամուելյանին, սա էլ իր հերթին փաթեթն ուղարկեց Գյումրի համայնք՝ համայնքապետին: Իսկ ես ոչ մի պատասխան չստացա: Հ.Գ. Ռեժիմի պայմաններում իմ հեղինակած «Ռազմական նշանակություն ունեցող բերդը մոթելի են վերածել» վերտառությամբ հոդվածի հիմքով քրեական գործ է հարուցվել Սև Բերդի սեփականատեր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի դեմ: Մասնրամասներին կարող եք ծանոթանալ Հ2 հեռուստաընկերության «Դատական ալիք» հաղորդաշարում: ՀԱՍՄԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԳՅՈՒՄՐԻ»: |
«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
147Երեկ, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
127Երեկ, 19:54Տիգրան Համասյանի համերգը՝ Խուստուփ լեռան լանջին (լուսանկար, տեսանյութ)
137Երեկ, 13:18«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության (լուսանկար)
164Երեկ, 00:30«Ցեղասպանված հուշարձաններ». կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում
14220.04.2024, 23:24Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ՝ Հաագայում
41520.04.2024, 00:24