Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ.

ՊԵԿ փոխնախագահը հարցաքննվել է

211
Ուրբաթ, 08 հունիսի, 2018 թ., 15:10
ՊԵԿ փոխնախագահը հարցաքննվել է

«ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն ասել է այն, ինչ ասել է: ԱԱԾ-ի կողմից քննչական գործողությունների շրջանակներում պետական պաշտոնյան հրավիրվել և հարցաքննվել է: Ես տեղեկատվություն չունեմ՝ ինչ է ասել: Նա հրավիրվել է տեղեկատվություն տալու. մեղադրյալ կներգրավի, թե՞ ոչ, ես չեմ կարող ասել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Ռաֆիկ Մաշադյանը հարցաքննվում է, քանի որ ներկա է եղել հայտնի բանակցություններին և պայմանավորվածություններին, երբ որոշվել է սուպերմարկետներին տալ հնարավորություն 20% եկամտահարկի փոխարեն վճարել 5% հարկ: