Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Կրակոցներ Սևանի դատարանի մոտ. հրազենային վիրավորում է ստացել Գեղարքունիքի փոխմարզպետի եղբայրը

516
Ուրբաթ, 08 հունիսի, 2018 թ., 13:40
Կրակոցներ Սևանի դատարանի մոտ. հրազենային վիրավորում է ստացել Գեղարքունիքի փոխմարզպետի եղբայրը

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Սևանի դատարանի դիմաց, մեկ անձ վիրավորվել է ոտքի շրջանում: Նշենք, որ դատարանում այսօր ընթանում էր Հայկ Հակոբյանի՝ Գեղարqունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի միակ որդիու սպանության գործով դատավարությունը, հայտնում է

«Փաստինֆո»-ն:

«Մինչ դատարանի շենք մտնելը՝ բակում, ամբաստանյալի ազգականները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել տուժողի իրավահաջորդի հասցեին, հրազենը պահել են նրանց ուղղությամբ:

Այս ամենից հետո, ում ձեռքին եղել է հրազենը, կրակել է տուժողի իրավահաջորդի վրա: Տուժողը, մեր տեղեկություններով, Ռաֆիկ Վանոյի Հակոբյանն է։ Այս պահին նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը»,- հավելում է կայքը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում: