Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.

Արթուր Գրիգորյանը՝ գազի գնի հնարավոր նվազեցման վերաբերյալ

324
Ուրբաթ, 08 հունիսի, 2018 թ., 13:20
Արթուր Գրիգորյանը՝ գազի գնի հնարավոր նվազեցման վերաբերյալ

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանը պատասխանելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Ռուսաստանը թանկացնի Հայաստանի համար գազի գինը, ասաց. «Պայմանագիրը տարվա վերջ պետք է թարմացվի: Հնարավոր է, թե հնարավոր չի, թույլ տվեք չարտահայտվեմ: Գազի գնի վերաբերյալ քննարկումները կսկսվեն մոտավորապես նոյեմբերին, երբ կսկսվեն այդ քննարկումները, կունենանք համապատասխան առաջարկություններ, մենք ձեզ տեղյակ կպահենք»:

Հաջորդ հարցին՝ եթե Ռուսաստանն, այնուամենայնիվ, գնա նման քայլի, հնարավո՞ր է Հայաստանը բանակցի Իրանից գազ գնելու հարցի շուրջ, նախարարը պատասխանեց, որ նման դեպքում, ամեն ինչ հնարավոր է. «Իհարկե, մենք շահագրգռված ենք, որ ներկրենք էժան գազ»,- եզրափակեց նա: