Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.

Անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի

86
Ուրբաթ, 08 հունիսի, 2018 թ., 11:20
Անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի

Կառավարության նիստի սկզբում վարչապետը հետաքրքրվեց՝ էլեկտրաէներգիայի սակագների ուսումնասիրության ու վերանայման մասին ի՞նչ եզրակացություն է արվել. «ՀԷՑ-ի հետ, ի դեմս սեփականատեր «Տաշիրի», պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի իրենց շահույթի հաշվին 10 դրամով նվազեցնեն անապահովներին տրվող հոսանքի գինը. խոսքը մոտ 120 հազար ընտանիքների մասին է»,- ասաց Էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանը:

«Շարունակեք ուսումնասիրությունն ու առաջիկայում զեկուցեք: Պայմանավորվում ենք, որ սոցիալապես անապահովների համար սակագինն իջնելու է, մյուսների հետ կապված քննարկումները շարունակում ենք՝ փորձելով հասկանալ ինչ հնարավորություններ ունենք»,- ասաց վարչապետը:

Նախարարը տեղեկացրեց, որ Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի սակագինն էլ նախատեսված է վերանայել 2019 թվականին: