Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.

Ավտովթար Գագարին գյուղի մոտակայքում. վիրավորվել են Վրաստանի և Ֆրանսիայի քաղաքացիներ

117
Ուրբաթ, 08 հունիսի, 2018 թ., 09:55
Ավտովթար Գագարին գյուղի մոտակայքում. վիրավորվել են Վրաստանի և Ֆրանսիայի քաղաքացիներ

Հունիսի 7-ին, ժամը 11:35-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 52-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶել» (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1984թ.) «Mercedes-Benz Vito» (վարորդը՝ Է. Ա., ծնված 1978թ.) և «ՎԱԶ-2107» (վարորդը՝ Ա. Թ., ծնված 1982թ.) մակնիշերի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Mercedes-Benz Vito» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ Մարինե Եգետաշվիլին (ծնված 1957թ.), Մարինե Ղազարյանը (ծնված 1961թ.), Զահալ Կապանաձեն (ծնված 1970 թ.), Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի Լյուսի Բեդուխը (ծնված 1958թ.) ստացել են տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները Մարինե Եգետաշվիլիին և Մարինե Ղազարյանին փրկարարական մեքենայով տեղափոխել են Սևանի ԲԿ, իսկ Լյուսի Բեդուխը, Զահալ Կապանաձեն հոսպիտալացվել են «1-03» ծառայության մեքենայով: Բժիշկները Զահալ Կապանաձեի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Ժամը 15:05-ի սահմաններում Զահալ Կապանաձեն տեղափոխվել է Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժշիկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Մարինե Ղազարյանը և Մարինե Եգետաշվիլին, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին և Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալության օպերատիվ հերթապահին: