Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Մեկնարկում է բալետի փառատոնը

408
Ուրբաթ, 08 հունիսի, 2018 թ., 02:20
Մեկնարկում է բալետի փառատոնը

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկում է բալետի փառատոնը։

Հունիսի 8-ին, 11-ին և 13-ին կներկայացվեն Արամ Խաչատրյանի «Սպարտակ», «Գայանե» և «Դիմակահանդես» բալետները:

Փառատոնի բացումը կնշանավորվի Արամ Խաչատրյանին նվիրված ֆիլմի ցուցադրությամբ։

Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակին նվիրված երաժշտական կարևորագույն այս իրադարձությունը կյանքի է կոչվել օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի նախաձեռնությամբ:
Փառատոնը կմեկնարկի հունիսի 8-ին, ժամը՝ 19։00-ին, Ա․ Խաչատրյանի «Սպարտակ» բալետով՝ Յուրի Գրիգորովիչի բեմադրությամբ: