Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Դանակահարություն Երևանում

467
Հինգշաբթի, 07 հունիսի, 2018 թ., 23:15
Դանակահարություն Երևանում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Թիվ 3 մանկական հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ մասում ստացած սուր կտրող-ծակող առարկայի հարվածից մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը և՝ որտեղ և ինչ պայմաններում է նա մարմնական վնասվածքներ ստացել։