Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.

«Քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում խոշոր եղջերավորները կրկնակի կաթնատվություն են ապահովելո՞ւ». Էդուարդ Շարմազանով

270
Հինգշաբթի, 07 հունիսի, 2018 թ., 14:30
«Քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում խոշոր եղջերավորները կրկնակի կաթնատվություն են ապահովելո՞ւ». Էդուարդ Շարմազանով

Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Դուք ՀՀ կառավարություն եք՝ սահմանադրական բոլոր լիազորություններով հանդերձ: Ուզում եմ հուսալ, որ կլինեք կառավարություն, բայց ոչ երբեք հեղափոխական կոմիտե: Ներկայացված փաստաթղթում առկա են նպատակներ, ցանկություններ, երազանքներ, բայց ոչ քաղաքական ծանրակշիռ ծրագիր: Սա նպատակների ու երազանքների հուշագիր է, որտեղ չկա գործիքակազմ, ժամկետներ, ակնկալվող արդյունքների ցուցանիշներ...»,- ասաց Շարմազանովը: «Ծրագրում նշված է՝ հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսությունը: Արդյոք կարելի՞ է համարել. որ քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում խոշոր եղջերավորները կրկնակի կամ եռակի հեղափոխական կաթնատվություն են ապահվելու, ասածս այն է, որ ճանապարհները նշված չեն»,- նկատեց նա՝ անդրադառնալով արտաքին քաղաքականության, կրթության և այլ ոլորտներին՝ ևս մեկ անգամ նշելով. որ սուրճի բաժակի շուրջ ցանկություններ են միայն: