Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.

Արցախի ԱԱԾ նախկին պետի որդին և ևս 3 անձ կալանավորվել են

135
Հինգշաբթի, 07 հունիսի, 2018 թ., 13:45
Արցախի ԱԱԾ նախկին պետի որդին և ևս 3 անձ կալանավորվել են

Ստեփանակերտում ԱԱԾ աշխատակիցների ներգրավմամբ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով 4 անձ կալանավորվել է: «Նախաքննության մարմնի կողմից Մխիթար Մուսայելյանին, Սերգեյ Մուսայելյանին, Գուրգեն Հայրապետյանին և Վարդան Ղարամյանին 05.06.2018թ. մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Նույն օրը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում է Արցախի գլխավոր դատախազությունը:

Ըստ շրջանառվող լուրերի՝ Վարդան Ղարամյանն Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանի որդին է: