Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.

«Ցանկացած պաշտոնյա, ով կփորձի փայ մտնել բիզնեսում, իմ անձնական թշնամին է». ՀՀ վարչապետ

145
Հինգշաբթի, 07 հունիսի, 2018 թ., 12:00
«Ցանկացած պաշտոնյա, ով կփորձի փայ մտնել բիզնեսում, իմ անձնական թշնամին է». ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աժ-ում հանդես եկավ հրապարակային հայտարարությամբ. «Որպես վարչապետ՝ չեմ մտնելու կոռուպցիոն գործարքի մեջ, վարչապետի պաշտոնավարումից որևէ կողմնակի եկամուտ չեմ ունենալու, գույք, բիզնես, բաժնետոմս ձեռք չեմ բերելու ու նման մոտեցում եմ պահանջում Կառավարության ամեն մի անդամից ու պաշտոնյայից: Էականորեն մեծացնելու ենք բյուջեի եկամուտներն ու հզորացնելու ենք ֆինանսական համակարգը: Վերջերս խոշոր գործարարների հետ հանդիպման ժամանակ ասացի՝ ՀՀ բոլոր գործարարներն ազատվում են կոռուպցիոն պարտավորություններից: Ցանկացած պաշտոնյա, ով կփորձի փայ մտնել բիզնեսում ու նալոգ դնել գործարարի վրա, իմ անձնական թշնամին է ու պետք է սպասի օրենքի ջախջախիչ հակահարվածին: Բոլոր կոռուպցիոներիներին հայտնաբերելու ենք ու հանելու մութ և հեռու ծակերից: Մենաշնորհային համակարգը կյանքի վերջին օրերն է ապրում ՀՀ-ում, բոլորը հարկվելու են նույն կերպ ու նույն օրենքով»,- ասել է Փաշինյանը: