ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները ԼՂ հիմնախնդրի շուրջ քննարկում կանցկացնեն
ՀՀ և ՌԴ ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը երկկողմ հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ քննարկում կանցկացնեն, հաղորդում է ТАСС-ը: Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ հունիսի 7-ին Զոհրաբ Մնացականյանն առաջին պաշտոնական այցը կկատարի Մոսկվա: «Նախատեսվում է երկկողմ համակագործակցության հարցերի լայն շրջանակի քննարկում՝ Սոչիում մայիսի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման համատեքստում»,- ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Արտյոմ Կոժինը՝ հավելելով, որ կարծիքներ փոխանակում տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով: Նշենք, որ Զոհրաբ Մնացականյանը նշանակվեց ՀՀ ԱԳՆ ղեկավարի պաշտոնում մայիսի 12-ին. նա փոխարինեց Էդվարդ Նալբանդյանին, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2008-2018թթ.: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00